Անցնել բովանդակությանը
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱԴԱՄԻՈՒՄ» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին։ Տարիների ընթացքում ընկերությունը ունի մեծ առաջընթաց է գրանցել ու հիմա առաջատար դիրքեր է զբաղեցնում օղու, գարեջրի, գինու, այլ ալկոհոլային ըմպելիքների, հյութերի, կաթնամթերքի ու հրուշակեղենի ներմուծման ու մեծածախ վաճառքի շուկայում: Ընկերությունը վստահելի գործընկերոջ ամուր համբավ է ձեռք բերել ու շարունակում է ընդլայնել ներմուծվող ապրանքների տեսականին:

Ընկերության ենթակառուցվածքները. ԱԴԱՄԻՈՒՄ ՍՊԸ-ն ունի ընդհանուր 12.000 քմ մակերեսով պահեստային սեփական տարածքներ՝ ապահովված  անհրաժեշտ տեխնիկայով ու սարքավորումներով, մեքենաների պարկը բաղկացած է 103 տրանսպորտային միջոցից, գործում է 20 ֆիրմային խանութ, ինչպես նաև Գրիբոյեդով 21/9 հասցեում է գտնվում Ընկերության Գրասենյակը:

Ընկերության գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տարածքի 98% -ը։

2006 թվականից «Ադամիում» ՍՊԸ-ն գտնվում է Հայաստանի Հանրապետության 100 խոշոր հարկատուների ցանկում։

 

 

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի առաջին իսկ օրվանից մինչ օրս մեր ընկերության հիմնական առաքելությունը հայ սպառողին որակյալ ու բարձրակարգ ապրանքատեսակներով ապահովելն է: 

 

ՄԵԶ ՊԵՏՔ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Ընկերությունն ունի մոտ 300 աշխատակից

Մեր ընկերությունն ունի աշխատակիցների ընտրության իր քաղաքականությունը։ Մենք երկար և ուշադիր ստեղծել ենք մեր թիմը: Մեր մենեջերները մարդիկ են, ովքեր գիտեն ամեն ինչ մեր արտադրանքի մասին և ուրախ կլինեն պատմել ձեզ դրա առանձնահատկությունների և առավելությունների մասին:
Մենք սիրում ենք մեր աշխատանքը և անընդհատ զարգանում ենք՝ պարբերաբար մասնակցելով տարբեր էքսպոների և սեմինարների, որպեսզի միշտ տեղյակ լինենք արտադրության ոլորտում բոլոր նորամուծություններից:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր ընկերությունը բացարձակ առաջատար է Հայաստանի շուկայում բնական հյութերի, ներմուծվող օղու և գարեջրի ոլորտում, ինչպես նաև մսային արտադրանքի և կիսաֆաբրիկատների արտադրության ոլորտում: Ներկայացուցչությունը տարբեր ապրանքային խմբերում օգնում է ամրապնդել մեր ընկերության դիրքերը վաճառակետերի հետ հարաբերություններում, ինչը թույլ է տալիս մեզ արագ և արդյունավետ առաջարկել և խթանել նոր ապրանքանիշերի մուտքը հայկական շուկա:

Մեր ընկերությունը ձգտում է ապահովել առավելագույն պայմաններ, սպասարկման մակարդակ և հարմարավետություն մեր գործընկերների համար:

Համագործակցությունը մեզ հետ ձեր  հաջողության գրավականն է:

Փոխադարձ պայմանավորվածությունների հասնելուց հետո մենք կարող ենք վստահորեն ասել, որ «ԱԴԱՄԻՈՒՄ» ընկերությունը կարող է դառնալ ձեր արժանի գործընկերը:

 

 

2003
Ընկերության հիմնադրումը

2003 թվականի Հոկտեմբեր ամսին Ադամյան եղբայրների կողմից հիմադրվեց ԱԴԱՄԻՈՒՄ ընկերությունը

2004
Բնական հյութեր Sandora և Садочок

Ընկերությունն իր գործունեությունը սկսեց բնական հյութերի իրացմամբ՝ Sandora և Sadochok ապրանքանիշերի: 2004 թվականից ի վեր Ադամիումը դարձել է Հայաստանում բնական հյութերի իրացման մշտական ​​առաջատարը:

2005
Ալկոհոլային խմիչքներ

2005 թվականից մենք սկսեցինք աշխատել ներմուծվող ալկոհոլային խմիչքների շուկայում այնպիսի ուկրաինական և ռուսական արտադրողների հետ, ինչպիսիք են Ուկրաինական ընկերությունը, «Русский Алкоголь», «Баядера групп» և այլն: Մեր ընկերությունը այս շուկայում նույնպես հաջողությամբ պահպանում է առաջատարի դիրքը ՝  անընդհատ հարստացնելով արտադրանքների տեսականին:

2009
Աթենք ապրանքանիշը և գործարանը

2009 թվականից մենք ձեռք ենք բերել «Աթենք» ապրանքանիշը և գործարանը (երշիկեղենի արտադրություն և բաշխում), շուկայի 10% բաժնեմասից, այսօր մեր բաժինը կազմում է ավելի քան 50%: Այսօր «Աթենքն» այս շուկայում բացարձակ առաջատարն է:

2010
Համագործակցություն

Մեր գործընկերներն են ՝ PepsiCo, SUN InBev, Global Spirits Group, Bayadera Group, Ladoga, Permalco, S.P.I. Spirits, ALTIA PLC, Tatspirtprom JSC, Stellar Group, Alviz, NPP Getman, Budweiser Budvar և այլն: 

Ինչպես նաև հայտնի ЛАДОГА ընլերության հետ համագործակցության արդյունքում մեր ընկերությունը դարձավ Царская ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և մեծ արդյունքների հասավ Царская золотая, Царская оригинальная օղիների իրացման գործում։
2014
KOSKENKORVA-ն հայկական շուկայում
«Ադամիում» ՍՊԸ սկսեց իր գործունեությունը ALTIA group-ի հետ համագործակցությունը։ Կնքվեց պայմանագիր, ըստ որի «Ադամիում» ՍՊԸ դարձավ աշխարհահռչակ հաըտնի բրենդի՝ KOSKENKORVA օղու պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
2019
Նոր, հայտնի ապրանքանիշեր

Առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ 2019 թվականի հարկային տարվա տվյալներով «Ադամիում» ընկերությունը 15-րդն է վճարած հարկերի մեծությամբ։

Adamium ՍՊԸ սկսեց ներմուծել նոր հայտնի ապրանքանիշեր ` «Я», «Любимый», «Фруктовый Сад» բնական հյութեր, «АтАг» հրուշակեղենը և այնպիսի հայտնի միջազգային բրենդեր ինչպիսիք են BELITSA, Gradus Grain, Gradus Black, BIONICA, Organika

2020
Նոր նվաճումներ

«Ադամիում ՍՊԸ»-ն սկսեց ներմուծել նոր հայտնի ապրանքանիշեր Pasteroni Իտալական մակարոնեղենի ապրանքանիշը, Знатные և Саоми մակարոնեղենի ապրանքանիշերը։ Ռուսաստանում ապրանքանիշերը ներկայացնում է EXTRA M ընկերությունը։

 

2021
Նոր, հայտնի ապրանքանիշեր

"Adamium LLC" started to introduce new brands 

2022
Նոր նվաճումներ

Մեր ընկերությանը բնորոշ է միշտ արագ կողմնորոշվելու, առաջ շարժվելու և նոր բարձրունքներ նվաճելու ցանկությունը։ Նոր մարտավարության մշակում և մուտք շուկա

 

Բարի գալուստ
Ադամիում
Ես հավաստում եմ, որ իմ երկրում խմելու օրինական տարիքում եմ:
դաշտը պարտադիր է